Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Աստվածաշունչը չի ճանաչում «ստիպված մեղք» հասկացությունը

Աստվածաշունչը չի ճանաչում «ստիպված մեղք» հասկացությունը
23.10.2025 | 13:03

Հոգևորականը պետք է լինի այն մարդը, ով անգամ ճնշման տակ ասում է․ «Ես Աստծուն եմ ծառայում, ոչ մարդկանց»։

Երբ քահանան՝ Աստծո ծառան, խոսում է ոչ թե ապաշխարությամբ, այլ մեղադրանքով,

խնդիրը այլևս հոգևոր չէ, այլ բարոյական։

Քահանան չի կարող արդարացնել իր արարքը «ստիպված» բառով։

Եթե նրան իսկապես ստիպել են, ապա նա պիտի հրաժարվեր,

քանի որ ճշմարիտ հավատացյալը պատրաստ է տանել նույնիսկ հալածանք, բայց ոչ խղճի դավաճանություն։

Այսինքն՝ լռել, ենթարկվել և հետո արդարանալ՝ արդեն ինքնին մեղք է։

Սակայն լռել, ենթարկվել, հետո մեղադրել՝ դա կրկնակի մեղք է։

Առաջինը՝ հնազանդվել մարդկանց։

Երկրորդը՝ օգտագործել հավատքը՝ արդարանալու համար։

Աստվածաշունչը պարզ է ասում․

«Պետք է հնազանդվել Աստծուն, ոչ թե մարդկանց» (Գործք, 5:29)։

Էն որ նիկոլ փաշինյանը տիեզերական մաշտաբների չարիք է, էդ սաղ աշխարհը գիտի, բայց այդ «պատվավոր կոչման» համար պայքարում նա այլևս երկու լուրջ մրցակից ունի, ի դեմս ձեզ և գեղամ նազարյանի։

Դու եղբոր դեմ ցուցմունք տվող հուդա ես, նիկոլն ու իրա ուսապարկերն էլ հավերժ չեն…

Տիեզերքն ունի օրենքներ, հետևաբար, ունի և Օրենսդիր, որին ես Արարիչ եմ ասում։

Բնականաբար, Արարիչը ոչ միայն ուժ է, այլ առաջին հերթին արդարություն։

Բոլորիս ժամանակը գալու է, բոլորս էլ մեր լավ ու վատ գործերի համար պատասխան ենք տալու, բայց դու արյան դավաճան ես, դասական հուդա, ով մատնել է իր եղբորը՝ կեղծ ցուցմունքով։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ